Ես շապիկների նկարազարդմամբ վերջերս եմ սկսել զբաղվել, մինչ այդ զբաղվում էի նկարչությամբ։ Քանի որ խոսք գնաց նկարելու մասին ասեմ որ հաճախել եմ նկարչության 4.5 տարի, նկարել եմ մանրանկարներ, բազում էսքիզներ, նատյուրմորդներ և այլն։
Պետք է նշեմ, որ եթե դեպի արվեստ, նկարչություն, նկարազարդում սեր ունես, ապա պարտադիր չէ ինձ պես նկարի հաճախես , որ էլ ավելի կատարելագործվես, պարզապես վերցրեւ վրձինդ ու երևակայությանդ թևեր տուր։