Քանի որ առաջին անգամ էի պատրաստվում օգտագործել այս ֆիրմայի ներկերը, որոշեցի գնել մեկ գույն, և այն փորձարկել:
Մինչ այս բազում գունաներկեր եմ գնել ու փորձարկել և արդյունքի չեմ հասել, որոշեցի այս անգամ էլ փորձել, մեկ էլ տեսար լավը դուրս եկավ։ Վստահ եմ, շատերն են ինձ պես, էլի․
Ինչևէ շարունակեմ միտքս, գնեցի սպիտակն ու տուն վերադառնալուն պես վերցրի իմ սև, հասարակ շապիկը և սկսեցի ինչ որ փոքր նախշեր նկարել:
Ներկանյութին ծանոթ չլինելու համար այդ նախշը չերևացող հատվածում նկարեցի , որպեսզի որակը չարդարացնելու դեպքում, այն շարունակեմ հագնել:
Նկարելուց հետո
~սպասեցի 1 օր
~նկարածս հատվածը շոշափեցի
~այնուհետև փորձեցի այդ հատվածը ջրով մաքրել
~ԱՇԽԱՏԵՑ !
Պատկերացրու ինչքան ուրախացա, այդքան ձախողումներից հետո հասա իմ ուզածին և hասկացա, որ սա այն է, ինչ ինձ պետք էր:
Հետո գնեցի ևս 2 ներկ , դրանք ևս փորձաշրջանս անցան: Հիմա ունեմ 3 ներկ , բայց շուտով, երբ պատվերս տեղ հասնի դրանք կդառնան 12-ը!!!
Ներկանյութերը գնել եմ https://www.chitai-gorod.ru/ հետևյալ խանութից, կարող եք նաև պատվիրել օնլայն, ինչպես ես պատվիրել եմ մնացած 9 գույները՝ ընտրելով Акрил ֆիրմայի ներկերը։