28 Sep
28Sep

     Բարի գալուստ creaTshirts` կրեատիվ շապիկների բլոգ-էջ, այստեղ դու ոչ միայն կտեսնես ավարտված աշխատանքներ, այլև կծանոթանաս և վիրտուալ կհետևես դրանց ստեղծման ողջ ընթացքին:


      Շապիկների նկարազարդումը մի նոր, առավել նորաձև մոտիվ է։ Հետևիր իմ բլոգին թրենդին ծանոթանալու, ինչպես նաև ինձ պես կրեատիվ շապիկներ ստեղծելու համար։

 

creaTshirts = creative + T-Shirts
Ահա բլոգի անվան  ծագումը

 

 Մի փոքր շապիկների մասին!

Շատ քչերը գիտեն և նկատել են, որ մարդու կրած շապիկը շատ բան կարող է պատմել իր մասին, իր կրեատիվության աստիճանի մասին, իհարկե, խոսքս չի վերաբերվում նրանց, ովքեր հենց այնպես են գնում ու այդքան տեղ չեն հատկացնում շապիկներին, իրենց համար կարևոր չէ  շապիկի վրա ծառ է նկարված թե ծաղիկ։

       Խոսքս իրենց ոճով առանձնացողներին է վերաբերվում!






        Ինչ եմ ուզում ասել, եթե ցանկանում ես լինել ինքնատիպ քո ոճով, ապա հետևիր իմ բլոգին, և քո պահարանի շապիկները կլինեն մեկը-մյուսից կրեատիվ, գրավիչ, կանչող, որ դու չես էլ կողմնորոշվի որը հագնել։ Հաստատ կուզես բոլորն իրար վրայից հագնել ։)))

 

       


           Ինչպես նշել էի վերևում՝ բլոգը միայն շապիկների մասին չէ, այն նաև  ֆլեթլեյին է վերաբերվում։

Ոչ բոլորը գիտեն, որ կարող են տանը նստած, ձեռքի տակ եղած իրերը դասավորելով, համաչափորեն ստանալ հետաքրքիր լուսանկար։

   Իմ դեպքում՝ ես համադրելու եմ շապիկներն իրերիս հետ (ակնոց, ականջակալ, նոթատետր ժամացույց, դրամապանակ և այլն)։

Comments
* The email will not be published on the website.
I BUILT MY SITE FOR FREE USING